Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքին մերձակա Անդրեեւկա գյուղում զոհվել են իտալացի ֆոտոլրագրող Անդի Ռոչելին եւ նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովը:

Այդ մասին հաղորդում են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները Twitter-ում:

Նրանք երկուսն էլ, համաձայն այդ տեղեկության, ականանետ հրաձգության զոհ են դարձել: Վիրավորվել է ֆրանսիացի լրագրող Ուիլյամ Ռոգուլյոնը, հաղորդում է «ՌոսԲիզնեսԿոնսալթինգ»-ը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիրակապել, որից հետո ինքնուրույն լքել է հիվանդանոցը: Ռոգուլյոնը պատմել է, որ Անդրեեւկայում հրաձգությունից հետո ինքը վիրավորվել էր, գործընկերներն «անշարժ պառկած էին»:

Ավելի վաղ իտալական «ANSA»-ն հաղորդել է, որ Ռոչելին կարող էր սպանվել կամ ծանր վիրավորվել Սլավյանսկում: