ԱՄՆ-ի ոստիկանությունը նույնականացրել է հանցագործի անձը, ով Սանտա-Բարբարայում(Քալիֆորնիա) գտնվող ուսանողական Այլա Վիստա քաղաքում մայիսի 24-ի գիշերը վեց հոգու է սպանել, այնուհետեւ սպանված է հայտնաբերվել սեփական մեքենայում: Խոսքը հոլիվուդյան ռեժիսոր Փիթեր Ռոջերի 22-ամյա որդի Էլիոթ Ռոջերի մասին է:
Ինչպես հայտարարել է Ռոջեր ավագը, նրա որդին տառապում էր Ասպերգերի համախտանիշոից, երբ մարդկանց մոտ խախտվում է սոցիալական հաղորդակցության ունակությունը, նա բուժվում էր, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «AFP»-ին:
Հետաքննությունը պարզել է, որ ջարդից քիչ առաջ Էլիոթ Ռոջերը «YouTube»-ում հոլովակ էր հրապարակել՝ «Էլիոթ Ռոջերի վրեժը», որում հաշվեհարդարով էր սպառնում իրեն անտեսած բոլոր կանանց:
«Սա այն օրն է, երբ ես վրեժ կլուծեմ մարդկությունից»,- ասում է նա: Եւ հավելում է, որ «կսպանի յուրաքանչյուրին, ում կհադիպի Այլա Վիստայի փողոցներում», ինչպես նաեւ խոստովանում է, որ ատում է աղջիկներին, քանի որ ողջ կյանքում նրանք իրեն արհամարում են:



























