Պանիրի բրիտանացի արտադրողների ցուցակը հարցում է անցկացրել, եւ 75 տոկոս տղամարդիկ եւ 85 տոկոս կանայք հայտնել են տարօրինակ երազների մասին՝ քնելուց 30 րոպե առաջ 20 գրամ ստիլտոնյան պանիր ուտելու դեպքում:

Պանրավգործների բրիտանական ցուցակի քարտուղար Նայջլ Ուայթը երազների երկու օրինակ է բերել: Առաջին դեպքում մարդը տխուր բուսակեր կոկորդիլոսի է տեսել: Մյուս երազը զինվորների մասին, որոնք միմյանց դեմ կռվում էին կատուներով զենքի փոխարեն, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «factroom»-ին:

Ստիլտոնը պանրի տեսակ չէ, ավելի շուտ մթերքի տեսակ է: Եվրոպական հանձնաժողովը Ստիլտոնին պաշտպանության ներք գտնվող ապրանքանիշի կարգավիճակ է շնորհել: Ստիլտոն կարող են արտադրել միայն հինգ պանրագործ երեք շրջաններում: Կան նաեւ այլ չափորոշիչներ,  որոնց առկայության դեպքում պանիրը Ստիլտոն է համարվում: