Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի շատրվանի հետադարձ խողովակը քաշել է երեխային: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Ժամը 18,30-ի սահմաններում երեխան ընկել է առեւտրի կենտրոնի շատրվանի ավազանը, որի հետեւանքով հետադարձ խողովակը սկսել է քաշել նրան:

Այս պահին երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: