Եվրոպական երկրների թուրքերը հավաքվել են Քյոլնում ցույցի՝ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի հետ: Որոշ ցուցարարների հագին շապիկներ էին՝ «Ամեն ինչ ընդդեմ Թաքսիմի հրապարակի», «Էրդողան, դու եղել ու մնում ես հակադեմոկրատ», հաղորդում է «Frankfurter Allgemeine»-ը: Չի պակասել նաեւ հումորը. ինչպես հաղորդում է «Deutsche Wirtschaft Nachrichten»-ը, ցույցի ընթացքում նկատել են նաեւ Կոնչիտա Վուրսթի նմանակին: Հանրահավաքին էին մասնակցում ծագումով թուրքերը ոչ միայն Գերմանիայի այլ քաղաքներից, այլ նաեւ Հոլանդիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից: Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ուֆուկ Չակիրը, Գերմանիայի Ալեւիթների համայնքից է, ցույցի ընդհանուր թիվը գնահատել է 50 հազար: Նրանց շարքում առանձնանում են քրդերը: Սակայն երանգ հաղորդում են ալեւիթները: Իր ի հայտ գալով Էրդողանը իր հետ Գերմանիա բերեց ներքին քաղաքական կոնֆլիկտների հանգույց, նշում է թերթը: «Էրդողանն ավտոկրատ է», «Էրդողանը կրոնական փոքրամասնությունների թշնամին է»,- նման պաստառներով են նրան դիմավորել ցուցարարները:































