Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզի ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում բացահայտել է 23 ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորում եւ ձերբակալել ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 200 մարդու, փոխանցում է «Սինhուան»: Նշվում է, որ ստուգումները տեղի են ունեցել Սինցզյանի հարավային շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը իսլամիստ ույգուրներ են: Ստուգումների ընթացքում առգրավվել է 20 պայթուցիկ: Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածներն ուսումնասիրել են ծայրահեղական նյութերը, փոխանակվել պայթուցիկ պատրաստելու եւ քարոզչություն ծավալելու փորձով: Սինցզյանը Չինաստանի ամենաանկայուն շրջանն է` անվտանգության առումով: Ըստ Չինաստանի իշխանությունների` Սինցզյանի տարածքում գործում է «Արեւելյան Թուրքստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը կասկածում է «Ալ Կաիդայի» հետ կապերի մեջ: Վերջին կես տարվա ընթացքում Չինաստանում տեղի է ունեցել մի քանի խոշոր ահաբեկչություն:
Չինաստանի Սինցզյանում ոստիկանությունը բացահայտել է 23 ծայրահեղական խմբավորում

Հասանելի է
русский



























