Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների ավելի քան 30,1%-ը: Ըստ տվյալների` Պյոտր Պորոշենկոն հավաքում է 54.09% ձայն: Հատկանշական է այն, որ քաղաքական գործիչը առաջատար է Ուկրաինայի բոլոր մարզերում: Նրան հաջորդում է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որի արդյունքն է 13.14% ձայն, փոխանցում է ՈԻՆԻԱՆ-ը: Նախագահական պայքարի երրորդ տեղում է Օլեգ Լյաշկոն` 8.48%-ով: Անատոլի Գրիցենկոյի օգտին քվեարկել է 5.52%-ը, իսկ Սերգեյ Տիգիպկոյի օգտին` 5.09%-ը: Ժ. 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 60,27%, վկայում են ԿԸՀ-ի տվյալները` 187 ընտրատեղամասերից:
30,1% արձանագրությունների հաշվարկից հետո Պորոշենկոն հավաքել է 54.09% ձայն

Տեղադրություն




























