Լեհաստանում նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու գլխավորած Օրենք եւ արդարություն ընդդիմադիր կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրություններում: Ըստ Պետական ԸՀ-ի` 91% քվեաթերթիկների հաշվարկից հետո կուսակցությունն ստացել է 32,35% ձայն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վարչապետ Դոնալդ Տուսկի իշխող կուսակցությունը` Քաղաքացիական պլատֆորմը, դեռ երկրորդ տեղում է` 31,29% արդյունքով: