Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատարն է աջակենտրոնական Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (28%) , մայիսի 26-ի գիշերը հաղորդվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:
Երկրորդ տեղում է Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքը, որը հավաքում է 24% ձայն, երրորդ տեղում է Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքը (9%):
Աս կուսակցություններն ավանդաբար գլխավորել են Եվրախորհրդարանը, եւ ըստ նախնական արդյունքների, կպահպանեն իրենց դիրքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն այս ընտրություններին զգալի քանակությամբ ձայներ են հավաքել հակամիգրանտային եւ ծայրահեղ գաղափարներ քարոզող կուսակցությունները:
Ուլտրաաջ Մաին Լե Պենի «Ազգային ճակատը» հավաքել է 25% ձայն, իսկ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն կողմ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը (UKIP) հավաքել է 30% ձայն:
Նշենք, որ Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ է Ազգային ճակատը համազգային ընտրություններում հավաքում 20% ձայն: Մարի Լե Պենի համախոհներից Ֆլորիան Ֆիլիպոն արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո հաղթանակն անվանել է «պատմական», իսկ Ազգային ճակատը` Ֆրանսիայի առաջին կուսակցություն:
Եվրախորհրդարանում ընդամենը 751 տեղ կա: Ընտրությունները տեղի են ունենում հինգ տարին մեկ:





























