Մայիսի 26-ին «Բատկիվշչինա» խմբակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման նախագիծ կներկայացնի Գերագույն ռադա, Ուկրաինայի հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայտարարել է «Բատկիվշչինայի» ժողովրդական պատգամավոր Սերգեյ Վլասենկոն, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
«Բատկիվշչինա» խմբակցությունը Ուկրաինայի Գերագույն ռադային է ներկայացնելու օրինագիծ` հունիսի 15-ին ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով համաուկրաինայան հանրաքվե անցկացնելու վերաբերյալ», - ասել է Վլասենկոն:
Նա նաեւ հավելել է, որ իր քաղաքական ուժն այդ միջոցը համարում է արդյունավետ` արտաքին ագրեսիայից Ուկրաինան պաշտպանելու համար:
Տիմոշենկոն առաջարկել է հանրաքվե անցկացնել Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով





























