Եգիպտոսում սկսվել են նախագահական երկօրյա ընտրությունները: Նախագահի աթոռի համար պայքարում են երկու թեկնածու` պաշտպանության նախկին նախարար Աբդել ֆաթահ աս-Սիսին եւ սոցիալիստ Համդին Սաբահին:
Ընտրատեղամասերը բացվել են մայիսի 26-ին, բնակչությունը երկու օր երկրի նոր նախագահ է ընտրելու: Քվեարկությունը կտեւի 09:00 –ից մինչեւ 21:00-ն:
2012 թ. աս-Սիսին արդեն մասնակցել էր նախագահական ընտրություններին, սակայն պարտվել էր:
Եգիպտոսի 80 միլիոն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 54 միլիոն մարդ: ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու 16 հազար դատավորներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բազմաթիվ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել` բացվելուց արդեն կես ժամ անց: Միաժամանակ, երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունն իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել ընտրությունները եւ հնարավորության դեպքում այդ երկու օրերին դուրս չգալ տներից:





























