Լեհաստանի Կրակով քաղաքի բնակիչները մայիսի 25-ի հանրաքվեում դեմ են արտահայտվել 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն:
Լեհաստանի Կրակովի եւ Սլովակիայի համատեղ հայտը, ըստ փորձագետների, ուներ մրցակիցներին` Պեկինին, Օսլոյին, Կիեւին եւ Ալմաթիին, հաղթելու բոլոր հնարավորությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղթողին կորոշեն 2015 թ. հուլիսին` Կուալա Լումպուրում:
2014 թ. «Կրակով-2022» կազմակերպչական կոմիտեի ղեկավար Յանգա Մարչուլայտիս-Վալչակը հրաժարական էր տվել այն մեղադրանքների պատճառով, թե մամուլի ասուլիսներից մեկում լրատվամիջոցների մեկնաբանությունները գնված են եղել:



























