Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար Պյոտր Պորոշենկոն խոստացել է բիզնեսը վաճառել ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Այս մասին նա հայտնել է ի պատասխան Hubs-ի հարցին, թե նախագահ ընտրվելու դեպքում բիզնեսի զարգացման ինչ պլաններ ունի:
Նշենք Ուկրաինայի ժամանակով ժ. 09:30-ի դրությամբ ԿԸՀ-ն մշակել էր արձանագրությունների 50,26%-ը:
Առաջին տեղում է Պյոտր Պորոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 53,86%-ը, Յուլյա Տիմոշենկոյի օգտին`13,1%-ը:
Գործարարը խոշոր ագրոհոլդինգի, օսլայի մի քանի գործարանների, բանկի սեփականատեր է: Սակայն Պորոշենկոյի հիմնական ունեցվածքը Roshen ձեռնարկությունն է, որը աշխարհի հրուշակեղենի քսան խոշոր ընկերությունների ցուցակում է եւ գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:
Ըստ Forbes-ի` 48-ամյա Պյոտր Պորոշենկոյի ունեցվածքը 1,6 միլիարդ դոլար է: Նա ուկրաինացի հարուստների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը:





























