Ուկրաինայում հակաահաբեկչական գործողությունը էապես կփոխվի, վստահեցրել է Պյոտր Պորոշենկոն, որը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, փոխանցում է ԼԻԳԱ-ն:
«Հակաահաբեկչական գործողությունը էապես կփոխվի: Ավելի արդյունավետ եւ կարճատեւ կլինի», – ասել է նա:
Նախագահի թեկնածուն նշել է, որ ծանր հանցագործություն կատարած ահաբեկիչները երկու ելք ունեն` հանձնվել եւ նստել մեղադրյալի աթոռին կամ «գործ ունենալ հակաահաբեկչական ստորաբաժանումների հետ»:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ կփորձի ընդհանուր լեզու գտնել Դոնբասի խաղաղ բնակիչների հետ եւ անվտանգություն երաշխավորել բոլորին` անկախ քաղաքական հայացնքերից:
Պորոշենկոն նաեւ խոստացել է, որ ԶՈՒ համալրումը եւ նյութական ապահովումը կփոխվի:
Նա նաեւ մատնանշել է, որ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլին այլեւս չեն ներգրավի ժամկետային զինծառայողներին:
Մայիսի 25-ին Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայինները երկրի արեւելյան մարզերում առաջիկայում կվերսկսեն հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը:





























