Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը շնորհավորում է ուկրաինացիներին` կայացած նախագահական ընտրությունների եւ քարոզարշավի առաջատար Պյոտր Պորոշենկոյին` առաջին փուլում հաղթանակ ապահովելու առթիվ, հաղորդում է «EU-Plus»-ը:
Յագլանդը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահ Պորոշենկոն կարող է վերականգնել Ուկրաինայի խաղաղությունը:
«Մեր կազմակերպության անդամ-երկրում` Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամի լուծմանը միտված ամենակարեւոր քայլը պետք է հստակ տրամադրված մանդատը լիներ», - հայտարարել է նա:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ խոստացել է շարունակել Ուկրաինային` բարեփոխումների ճանապարհին, այդ թվում նաեւ` սահմանադրական բարեփոխումների անցկացման նպատակով տրամադրվող աջակցությունը:





























