Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն պատմել է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու երկրի արեւելքում իրավիճակի հանդարտեցման համար, հայտնում է TCH.ua-ը:

«Նրանց նկատմամբ,  ովքեր պատրաստ են վայր դնել զենքը եւ ում ձեռքերն արյունոտ չեն, մենք պատրաստ կլինենք կիրառել լայն համաներում, որին կնախորդի զինաթափումը: Սա նաեւ խաղաղության ուղղված որոշիչ քայլ կլինի: Իսկ նրանց հետ, ովքեր այսօր ցանկանում են «Դոնբասը Սոմալիի վերածել, ովքեր  չեն պաշտպանում ոչ մարդու իրավունքները, ոչ ռուսաց լեզուն, ոչ  դաշնայնացումը, այլ ցանկանում են զբաղվել թալանով, սպանելով, իհարկե, այդ մարդկանց հետ ոչ մի բանակցություն լինել չի կարող», - նշել է Ուկրաինայի նախագահի թեկնածուն:

«Ինչպես խոստացել էինք, դա կարվի երդմնակալության հաջորդ օրը: Ես չեմ բացառում, որ դա կլինի Դոնբասի  տարածքում», - ասել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ նախընտրական մրցապայքարի առաջատար Պորոշենկոն նշել է, որ Դոնբասում հակաահաբեկչական գործողությունը էապես կփոխվի եւ ավելի արդյունավետ կլինի: