Հայաստանում 2013թ. գրանցված տարեկան գնաճը (2012թ. դեկտեմբեր - 2013թ. դեկտեմբեր) 5,6 տոկոս է կազմել: Այս մասին Հայաստանի 2013թ. պետբյուջեի իրականացման վերաբերյալ` ներկայումս խորհրդարանի քննարկմանը ներկայացված զեկույցում է ասվում:

Գնաճի ցուցանիշը հիմնականում կոմունալ ծառայությունների սակագնային աճով է պայմանավորված (9,7 տոկոս): Մթերային ապրանքների գնաճը տոկոս է կազմել, ոչ մթերային ապրանքներինը` 3,5 տոկոս:  

Հիշեցնենք` 2013թ. հուլիսի 7-ից Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գնի թանկացման (հազար խ.մ.-ի դիմաց` 180 ԱՄՆ դոլարից` 189 դոլար) հետեւանքով Հայաստանում աճել էին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները: Էական փոփոխություն էր նկատվել նաեւ ԱԳԼՃԿ-ների` ավտոմեքենաների լիցքավորման համար սահմանված գներում: Վիճվարչության գնահատմամբ, գազը, էլեկտրաէներգիան եւ ավտոմեքենաների` գազով լիցքավորումը հայկական սպառողական զամբյուղի 11,26 տոկոսն են կազմում: