Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է ուկրաինացի ժողովրդի` ծանր պահին կատարած ընտրությունը:
«Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են: Անկախ այն բանից, թե որ ռեգիոնի բնակչության քանի տոկոսն է այդ ընտրություններին մասնակցել, եւ թե մեր հայրենիքի համար ամենածանր պահին ինչ ընտրություն է ի վերջո կայացվել, ես այն ընդունում եւ հարգում եմ», - հայտարարել է երկրի նախկին նախագահը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «ընտրությունների եւ նախագահի օրինականության համար անհրաժեշտ է նաեւ երկրի հարավ-արեւելքի մասնակցոթյունը»:
«Այդ ռեգիոնների բազմաթիվ բնակիչներ ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած անօրինական ուժերի գործողություններից վիրավորված եւ ստորացված են զգում», - համոզմունք է հայտնել Յանուկովիչը:





























