Մոսկվան պատրաստ է երկխոսություն սկսել Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց` առանց միջնորդների: Այս հայտարարությունը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է հնչեցրել:
«Մենք պատրաստ ենք «ճանապարհային քարտեզի» իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցի շուրջ համագործակցել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, սակայն ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ ուղիղ հարաբերություններին, ապա կասկածում եմ, որ այստեղ միջնորդներ են պետք», - հայտարարել է նա:
Լավրովի խոսքով, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունն ապահովելու համար Միխայիլ Սահակաշվիլիի կարիքը հաստատ չի լինի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Այսօր կարող եմ ասել, որ նախընտրական քարոզարշավը առանց խնդիրների չի ընթացել, եւ ոչ բոլոր թեկնածուներն են վերջնագծին հասնելու հնարավորություն ունեցել», - նշել է նախարարը:
Այնուամենայնիվ, Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզն» իրականություն կդարձնեն: ԱԳ նախարարի խոսքով, նրանք պետք է ռեգիոնների համար փոխզիջումային պայմանավորվածություններ ապահովեն:





























