Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպում կունենա ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ:

Ամերիկացի դիվանագետը առաջիկա հանդիպման մասին Twitter-ի իր միկրոբլոգում է նշել: Հանդիպումը Բուրկհալտերի` հունիսի առաջին օրերին Հարավային Կովկասի երկրներով շրջագայությանն ընդառաջ կկազմակերպվի:

Ուորլիքը նաեւ նշել է, որ գնահատում է գործող նախագահի` Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք, որ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 3-ի երեկոյան է Երեւան ժամանելու:

Մինչ այդ` հունիսի 1-ին, նա Ադրբեջան կայցելի: Հարավային Կովկասի երկրներով շրջագայության շրջանակում նախատեսվում է նաեւ նրա այցը Վրաստան: