Պաղպաղակ ուտելը չի կարող բարձրացնել մարդու տրամադրության: Այդ մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները՝ Հոգեբանական գիտությունների ամերիկյան միավորման ամենամյա ժողովի ժամանակ զեկույցի ընթացքում:

Նման եզրակացության են հանգել գիտնականները հետազոտության ընթացքում, որի շրջանակներում փորձել են պարզել, կարող է արդյոք մարդու տրամադրության վրա ազդել նրա սիրած ուտելիքը: Այդ պատճառով գիտնականները մի քանի օրվա ընթացքում հետեւել են կամավորների տրամադրությանը, ովքեր մասնակցել են հետազոտությանն ու համաձայնել են օգտագործել իրենց սիրելի ուտելիքները՝ կախված սեփական տրամադրությունից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Մասնավորապես գիտնականները հաստատել են, որ մթերքներից եւ ոչ մեկ չի ազդում տրամադրության վրա՝ լինի ճարպոտ, կալորիաներով հարուստ, թե ոչ:

Այդ կերպ ոչ մի մթերք չի կարող փոխել մարդու տրամադրությունը՝ հակառակ այդ մասին առասպելներին: