Հայաստանի սահմանին ցանկացած ներթափանցում ժամանակին կխափանվի: Այդ մասին հայտարարել է Սահմանապահ ծառայության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Գրիգորի Յավրումովը 11 տարի ծառայել է Արմավիրի սահմանապահ ջոկատում(այժմ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ջոկատ): Մայիսի 26-ին ջոկատը նշել է ստեղծման 90-ամյակը:
Ինչպես պատմել է վետերանը, ջոկատում ծառայության է անցել 1968թ.-ին՝ տեղափոխվելով Լենքորանի սահմանապահ ջոկատից: Սկզբում ծառայել է որպես հատուկ բաժնի պետ, այնուհետ՝ հետախուզական ջոկատից պետի տեղակալ:
«Անցյալ տարիների ընթացքում հաճախակի էին դիվերսիաները, բանդիտական հարձակումները հարեւան պետության կողմից: Խաղաղ օր չկար»,- պատմել է Գրիգոևի Յավրումովը, հավելելով, որ եղել են ինչպես ձերբակալության, այնպես էլ վտանգավոր գործակալների եւ հանցագործների ոչնչացման դեպքեր. «Տարիներ են անցել, սահմանապահ ջոկատը մեծ պրոֆեսիոնալիզմով, փորձով ու ժամանակաից գիտելիքներով զինված է մոտենում պատասխանատու առաջադրանքներին»:




























