Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Գարիկ Բալայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մեր աղբյուրները:
Նրանց փոխանցմամբ՝ Գարիկ Բալայանը 30-ն անց է, մահացել է դիպուկահարի կրակոցից:
Նշենք, որ այս մարտական հենակետում վիրավորվել է նաեւ զինծառայող, 20-ամյա Աշոտ Գրիգորյանը, որն այս պահին գտնվում է հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:





























