Դուբայում ոստիկանները ոչ միայն նոր «Լամբորջինիներ» են ստացել, այլ նաեւ պետք է իրենց ծառայության ընթացքում վիրտուալ իրականության Google Glass ակնոցներ կրեն:

Ակնոցներն արդեն կրում են որոշ ավտոտեսուչներ, իսկ ճանապարհային ոստիկանության դեպարտամենտում միանգամից երկու հավելված է մշակվել, որոնք թույլ են տալիս նկարահանել իրավախախտին եւ լուսանկարն ուղարկել տվյալների բազա, ինչպես նաեւ նույնականացնել հետախուզման մեջ գտնվող մեքենաները:

Դուբայի ոստիկանությունը նախատեսում է մի շարք փորձարկումներ անել, որպեսզի հստակեցնի այդ ակնոցների ներդրման հնարավորություններն ու մասշտաբները, ինչպես նաեւ դրանց կիրառումը պրակտիկայում, հաղորդում է S2-ը:

Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն մոտ ժամանակներս: