Ամերիկացի խոհարար Փիթեր Յունգը Օսթինում գտնվող ճաշարանում յուրահատուկ եւ միաժամանակ սարսափելի ուտեստ է պատրաստել՝ միջատներով եւ որդերով լցոնած ռոլլեր:
Միջատները համեմել էին տարբեր սոուսներով, այդ թվում նաեւ չիլիով քնջութի յուղում, որից հետո փաթաթել է վարունգով եւ պղպեղով ռուլետներում: Փորձելուց հետո նշել են, որ ռոլլերում միջատները քաղցր էին, իսկ որդերը բրնձի համ էին հիշեցնում:
Ուտեստի համար բաղադրամասեր տրամադրել է ընկերություն, որն ուտելի միջատներ է բազմացնում, հաղորդում է «Kedem»-ը:
Ընկերության հիմնադիրները քարոզում են սննդում միջատների օգտագործում՝ վկայակոչելով այն, որ դա կարող է օգտակար լինել մարդկության, ողջ մոլորակի համար:
Որդերում մոտ 50 տոկոս սպիտակուց է պարունակվում, Օմեգա-3 ամինաթթուներ: Այնուամենայնիվ, դրանց բազմացման համար շատ ավելի քիչ ջուր է հարկավոր, քան կովերի դեպքում:





























