Բժիշկները պնդում են, որ շատերն են տառապում գիշերային քաղցի համախտանիշից: Այս խմբի մարդիկ քաղց են զգում բացառապես գիշերը: Շատերն են ասում, որ չեն քնում այնքան ժամանակ, մինչեւ որ չեն հագեցնում քաղցը:
Մասնագետների նախնական գնահատականների համաձայն՝ այդ մարդիկ ողջ աշխարհում կազմում են մոտ 2 տոկոս, հաղորդում է «Globalscience»-ը:
Ինչպես պնդում են հետազոտողները, սնվելու եւ քնի գեները միմյանց հետ սերտ կապված են: Հենց այդ պատճառով գեներից մեկի խախտվելու դեպքում տուժում է ողջ օրգանիզմը:
Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մոտ, ովքեր տառապում են այդ համախտանիշից, կենսաբանական ժամացույցի համար պատասխանատու գեների մուտացիա է առկա:
Այդ պահին հետազոտողները փորձում են պարզել տվյալ գեները կայուն վիճակի բերելու մեթոդներ:
Սակայն բժիշկները հայտարարել են մեկ այլ պատճառի մասին՝ նյարդային սթրես: Հաճախ մարդիկ փորձում են հանգստանալ՝ ուտելով համեղ ու վնասակար ուտելիք: Այդ կերպ հաճախ պայքարում են նաեւ ձանձրույթի դեմ:





























