Ավստրալիական Քվինսլենդ նահանգի լողափին երկար շոշափուկներով էակ է հայտնաբերվել, որը փակուղու առաջ է կանգնեցրել ծովային փորձագետներին: Ուսումնասիրելով այն՝ նրանք հանգել են եզրակացության, որ իրենց առջեւ մեդուզա է, սակայն այդպես էլ չեն կարողացել որոշել, թե որ տեսակին է այն պատկանում:

Ինչպես նշվում է, էակը նման է խճանկարային մեդուզայի(Thysanostoma thysanura), սակայն դրանց գունավորումն այլ է՝ դարչնագույն կամ կաթնագույն, հաղորդում է «FederalPost»-ը:

Կենսաբանները կարծում են, որ մի քանի բերան ունեցող տարօրինակ էակն յուրատեսակ ազդանշան է:

«Այն կարծես թե զգուշացնում է՝ ինձ հետ գործ չունեք: Թեեւ չեմ կարծում, որ խայթոցը լուրջ վտանգ է ներկայացնում»,- նշում է մասնագետներից մեկը:

Ավելի ուշ գիտնականները խոստովանել են, որ հետազոտությունների ընթացքում մեդուզան սատկել է, սակայն խոստացել են, որ որոնողական աշխատանքները չեն դադարեցնելու: