Գերմանացի գիտնականները պարզել են, որ սուրճը դրականորեն է ազդում մարդու օրգանիզմի վրա՝ բարձրացնելով նրա դրական տրամադրվածությունը:

Ռուռի համալսարանի գիտնականները շատ հետաքրքիր հետազոտություն են անցկացրել 66 կամավորների մասնակցությամբ, հաղորդում է Мedikforum-ը:

Նրանց բաժանել են երկու խմբի, առաջին խմբին երկու բաժակ իսկական սուրճ են հյուրասիրել, իսկ մյուս խմբին տվել են ըմպելիք առանց կոֆեինի, բայց չեն ասել, որ դա սուրճ չէ:

Փորձարկումից հետո բոլոր մասնակիցների հետ թեստ են անցկացրել: Պարզվել է, որ նրանք, որոնք կոֆեին են օգտագործել, ավելի լավ արդյունք են ցույց տվել: Գիտնականները եզրակացրել են, որ մարդիկ, որոնք ամեն օր սուրճ են խմում, իրենց ավելի երջանիկ են զգում: