Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արմավիրի ջոկատին կից միջնակարգ դպրոցում սովորում է 135 երեխա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է դպրոցի տնօրեն Մարիետա Մկրտչյանը:
Դպրոցում գործում են 1-11-րդ դասարաններ: «135 աշակերտից 90-ը զինծառայողների երեխաներ են: Մյուսները հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ են: Բոլոր դասարանները սովորական գործում են: Բոլոր դասարանները լիարժեք են՝ 16-18-ական աշակերտով»,- հայտնել է տնօրենը:
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա անլուծելիները չկան, վստահ է դպրոցի տնօրենը. «Հրամանատարությունը մեզ օգնում է: Բոլոր հարցերում աջակցում են, բոլոր նախաձեռնություններում՝ ունեցվածքի ձեռքբերում, ուսումնական գործընթացի կազմակերպում»: Դպրոցում համակարգչային դասարան կա, մարզասրահ: Տնօրենն ընդգծել է, որ երեխաները լավ են սովորում, շատերն ընդունվում են բուհեր:





























