«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ 15-րդ համագումարին ներկա էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս լուռ էր, չէր պատասխանում լրագրողների հարցերին։ Սակայն նախկին վարչապետը սիրով պատասխանեց մեր թղթակցի բազմաթիվ հարցերին.
Պարոն Սարգսյան, ի վերջո ինչո՞ւ հրաժարական տվեցիք։
Ներողություն եմ խնդրում ձեզանից։
Ինչո՞ւ չեք պատասխանում հարցերին։
Ես ներողություն խնդրեցի։
Ինչպե՞ս եք վերաբերվում հարկային դաշտի մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին։
Ես հետո կպատասխանեմ, ներողություն։
Որտե՞ղ եք աշխատելու։
Բայց, ախր ես ներողություն խնդրեցի։
Ե՞րբ կպատասխանեք հարցերին։
Ես բոլոր հարցերին պատասխանեցի, շնորհակալություն, հաջողություն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























