ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աշխատանքն Ուկրաինայի ժողովրդի եւ ընտրված նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ «ժողովրդավարության տարած հաղթանակը զարգացնելու համար», հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք կաջակցենք նրանց ջանքերը՝ միասնական, անկախ եւ զարգացող Ուկրաինայում սեփական ապագան կերտելու հարցում», — հավելել է Քերրին:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում «ռուսական շրջափակումը» եւ Ղրիմը «բռնակցելու փորձը», փոխանցում է rbc-ն:
Ըստ Քերրիի՝ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքն Ուկրաինայի եւ այլ գործընկերների հետ՝ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիներ որոնելու նպատակով:
Պետքարտուղարը ողջունել է Ուկրաինայի արեւելքում ընտրողների «քաջությունը» եւ «վճռականությունը», որտեղ «ռուսամետ անջատականները» խոչընդոտում էին ընտրությունների անցկացմանը:





























