Քահանա Նիկոլայ Սավչենկոն Ուկրաինայի հետ պատերազմի դեմ բողոքի ցույցին մասնակցելու, ինչպես նաեւ բլոգում իր գրառումների պատճառով քիչ է մնացել զրկվի հոգեւորականի կոչումից եւ հասարակական ճնշման տակ Լեսնոյեավանից տեղափոխվել է Տրոցկի-Սերգիեւի ճգնարան, փոխանցում է «Ռոսբալտը»:
Ըստ Նիկոլայ Սավչենկոյի՝ թեմի վրա պարզապես ազդել է հասարակական կարծիքը:
Նշենք, որ ավելի վաղ քահանան իր բլոգում գրել էր հետեւյալը. «Մինչ Ռուսաստանը տոնում էր ուկրաինացի եղբայրների նկատմամբ տարած եւ Ղրիմը միացնելու հաղթանակը, այնտեղ արդեն առաջին արյունն էր հեղվում... Երկու եղբայր ուղղափառ ժողովուրդ հենց այդ օրն (Իվան Ահեղի մահվան 430-ամյակը) սկսեց իրար արյուն թափել: Երբ բոլոր հեռուստաալիքներով թեթեւամիտ հաղորդումներ են հեռարձակվում, լսվում երգ ու պար, ժողովուրդները ցույց են անում: Երբ բոլորին գեորգիեւյան ժապավեններ են բաժանում, կարծես թե նշան՝ անզեն փոքր եղբոր՝ Ուկրաինայի դեմ հաղթանակ տանելու համար: Ավելի լավ է հենց այդ օրն անջատել հեռուստացույցը եւ դիմել Սուրբ գրքի խոսքերին: Օրինակ՝ «Այսպես է ասում Աստված. մի գնացեք եւ մի պատերազմեք ձեր եղբայրների դեմ... յուրաքանչյուրդ վերադարձեք ձեր տուն» (Թագ. 3, 12. 24)»:





























