Ուկրաինայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնող Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ իր ստեղծած «Ուկրաինա» գումարտակը եւ  ՆԳՆ հատուկ «Ազով» գումարտակը Դոնեցկի հարավում՝ Մարիուպոլում, սպանել են հինգ եւ ձերբակալել երեք աշխարհազորայինի։

«Աշխարհազորայինները կրակ են բացել։ Ուկրաինական զորքերը ի պատասխան  կրակել են։ Աշխարհազորայինների շարքում կան զոհեր, մոտավորապես հինգ մարդ, որոնցից մեկը դիպուկահար է, երեք մարդ էլ ձերբակալվել են: Մեր կողմից տուժածներ չկան: Գործողության հետեւանքով ոչնչացվել է թշնամու զինամթերքի զգալի մասը», - հայտնել թէ նա՝Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ փոխանցվել էր, որ Մարիուպոլում Ուկրաինայի ազգային գվարդիան գրոհում է ԴԺՀ-ի շտաբը: