Ֆրանսիայի ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության բարձրաստիճան անդամը խոստովանել է, որ 2012-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ մանիպուլյացիաներ են արել Սարկոզիի հաշիվների հետ:

Սակայն կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյեն հերքում է այդ գործողությունների ապօրինի լինելը: Նրա խոսքով՝ Սարկոզին տեղյակ չի եղել այդ ամենից, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուսակցությունը մեղադրվում է 2012-ի նախագահական ընտրություններում Սարկոզիի քարոզարշավի ժամանակ ֆինանսական մեքենայությունների մեջ: Այն ժամանակ Լավրիյեն Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալն էր:

Մայիսի 26-ին Փարիզի դատախազությունը ընդդիմադիր կուսակցության շտաբում խուզարկություններ է կատարել: