Պաշտոնաթող գեներալ Խալիֆա Հաֆթարը, ով Լիբիայում արմատական իսլամիստների խմբավորումների դեմ գործողություն է սկսել, հրաժարվել է ճանաչել երկրի իշխանություններին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, նոր կառավարությունը գլխավորում է Ահմեդ Մայթիգը: Գեներալը նաեւ կոչ է արել հետաձգել հունիսի 25-ի խորհրդարանական ընտրությունները ՝ չբացառելով նոր կառավարության հետ «երկխոսության» հնարավորությունը:
Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսը անվստահություն էր հայտնել Մայթիգի կառավարությանը, սակայն վերջինս պաշտոնին նշանակվել էր Համընդհանուր ազգային կոնգրեսի՝ իսլամիստներին հավատարիմ խոսնակ Նուրի Աբու Սահմեյնի հրամանագրով:





























