Մայիսի 27-ի գիշերը զինյալներ տեղափոխող մի քանի բեռնատար մեքենաներ, ընդհարման արդյունքում, ճեղքել են ռուսական սահմանը եւ Ուկրաինայի տարածք ներխուժել: Այս մասին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ է ասվում:

«Ժամը մոտավորապես 3:30-ին Լուգանսկի ջոկատի «Բիրյուկովո» ծառայության` վերակարգի մեջ բտնվող սահմանապահները  Ռուսաստանի տարածքից դեպի Ուկրաինայի պետական սահմանը շարժվող, մի քանի բեռնատարներից, մարդատար ավտոմեքենաներից եւ միկրոավտոբուսներից բաղկացած շարասյուն են նկատել: 3:40-ին այն հատել է սահմանագիծը, որից անմիջապես հետո վերակարգը կրակ է բացել: Սահմանախախտները մարտի են բռնվել: Նրանց մի մասին հաջոցվել է Անտրացիտի ուղղությամբ Ուկրաինա ներխուժել», - հաղորդագրությունից հատված է մեջբերում Ukrinform գործակալությունը:

Մարտական գործողությունների արդյունքում սահմանապահներին հաջողվել է մեկ միկրոավտոբուս եւ երկու մարդատար մեքենա առգրավել: Սահմանախախտներից մեկը ծանր վիրավոր է: «Ավտոմեքենաներում բազմաթիվ Կալաշնիկովի ավտոմատ հրացաններ, հրթիռանետ հրացաններ եւ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրության տեքստում:

Սահմանապահ ծառայությունից հավելել են, որ դիվանագիտական խողովակներով հարցում է ուղարկվել ՌԴ իշխանություններին` հիշյալ տեղեկատվությանը արձագանքելու եւ մեկնաբանություն տալու պահանջով: