Ռուսաստանը պատրաստ Է նվազեցնել գազի գինը Ուկրաինայի համար՝ արտահանման տուրքը զրոյացնելու մասով, սակայն գազի գինը նվազեցնելու չափը բանակցությունների առարկա կդառնա միայն պարտքի մի մասը մարելուց հետո, այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ըստ նրա Ուկրաինական կողմը որպես վճարման տարբերակ նախատեսում է մինչեւ շաբաթվա վերջ գազի պարտքի դիմաց վճարել 2 մլրդ դոլար, եւ 500 մլն դոլար որպես կանխավճար ապագա առաքումների դիմաց:
Կանխավճարը, ինչպես ավելացրել է Ռուսական ընկերության նախագահը, ուկրաինական կողմը պետք է վճարի համաձայն առաջարկված տարբերակի մինչեւ հունիսի 7-ը առանց գնի քննարկումների:
Միլլերը հայտնել է նաեւ, որ կա մտավախություն, որ ուկրաինական կողմը չի կատարի վճարումներ պարտքի դիմաց առաջարկված տարբերակով, եւ այդ մտավախությունը բավականին լուրջ է:
«2 մլրդ դոլարի վճարումը «գոնե ինչ-որ բան է» -եզրափակել է նա:
Այժմ Ուկրաինայի պարտքը «Գազպրոմին» գերազանցում է 3,5 մլրդ դոլարը: Ավելի վաղ Ռուսական կողմը առաջարկել է «Ուկրաինա Նաֆտոգազին» մարել կուտակված պարտքը մինչեւ ապրիլ ամիսը ներառյալ, որը կազմում է 2,3 մլրդ դոլար:




























