Եթե մինչեւ մայիսի 29-ը ուկրաինական «Նավթոգազի» եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ բնական գազի սակագնի իջեցման պայմանագիր չկնքվի, ընկերությունները կհանդիպեն Սթոքհոլմի արբիտրաժային դատարանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Եթե մինչեւ ամսի 29-ը «Նավթոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ փաստաթղթեր չստորագրվեն, ապա մենք կհանդիպենք Սթոքհոլմի դատարանում», - ասել է Յացենյուկը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Մենք պատրաստ ենք վճարել ըստ մեր պարտավորությունների, դա սուրբ գործ է, սակայն ինչ-որ համաձայնագիր պետք է ստորագրվի», - ընդգծել է Ուկրաինայի վարչապետը:





























