Ուկրաինայի նախագահի ընտրությունների անցկացումը երկրում լեգիտիմ իշխանության հայտնվել չի նշանակում, կարծում է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը:
«Այն, թե ինչպես էր նշանակվել եւ կազմակերպվել ընտրությունները, թույլ չի տալիս մեզ խոսել ընտրված նախագահի օրինականության մասին, հաշվի առնելով, որ երկիրն այժմ գտնվում է քաղաքացիական պատերազմի պայմաններում», - նշել է սենատորը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ նախկինի պես ոչ մի իրավական հիմնավորում չկա «սահմանադրական բարեփոխման վերաբերյալ, եւ թե ինչ լիազորություններ է ունենալու նորընտիր նախագահը»:
Ավելի վաղ Պետդումայում նաեւ հայտարարել էին, որ անցած ընտրությունները մինչեւ վերջ օրինական չի կարելի համարել:





























