Ուկրաինան Ռուսաստանից 1 մլրդ դոլար է պահանջում «Չերնոմորնեֆտեգազ» ընկերությանը պատկանող 2 մլրդ խմ գազի համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի սկզբում:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանից պատասխան ստանալ, այդ թվում՝ Ուկրաինային 2,2 մլրդ խմ գազի դիմաց փոխհատուցման հարցով», - сասել է Յացենյուկը՝ հավելելով, որ խոսքը Ղրիմի «Չերնոմորնեֆտեգազի» մասին է: «Սա «Ռուսական «Գազպրոմի» գներով 1 միլիարդ դոլար է», - ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չերնոմորնեֆտեգազը» մինչեւ մարտի 17-ը պատկանում էր «Նավթոգազին», սակայն Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվեից հետո, ձեռնարկությունն ազգայնականացվել էր: Այժմ այն գործում է՝ որպես «Չերնոմորնեֆտեգազ» Ղրիմի հանրապետական ձեռնարկություն: 2013 թ. «Չերնոմորնեֆտեգազը» արդյունահանել է 1,6 միլիարդ խմ գազ:





























