Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Համիդիե թաղամասում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել, NEWS.am –ին հայտնել են Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:
Զոհվել է 1928թ. ծնված Ավետիս Քեպապճեանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հալեպի Նոր Գյուղ թաղամասում մայիսի 24-ի հրթիռակոծման հետեւանքով հայ էր զոհվել:
Նշենք, որ Սիրիայում արյունալի դեպքերից առաջ ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսն ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը` Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Խասակիում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում , եւ իհարկե, Դամասկոսում:





























