«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ դադարների մասին:

1. «Գառնի-Երեւան» ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ից մինչեւ մայիսի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

- Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

- Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի եւ նրբանցքների,

- Նուբարաշեն վարչական շրջանի,

- Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների,

- Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների եւ հարակից տարածքների,

2. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ի ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու 1, 2, 2/7, 3, 4, 6, 8, 10, 15 համարների, «Շամպայն գինիներիե գործարանի,  «Էլնորե  ընկերության,  գազալցակայանի, Սարկավագի 2/21, 54/1, 54/2, 54/3, 54/4,  54/5, 54/6, 106/1, 106/12, 117, 117/1, 117/2, 119, 119/1, 121, 121/1, 123, 123/1, 123/2, 123/3, 125, 125/1 համարների,  Սարկավագի 1-6-րդ   նրբանցքների,  Քանաքեռի 1-17 փողոցների` իրենց նրբանցքներով, Քանաքեռի Կայարանի եւ այգիների, Ծարավ-Աղբյուրի փողոցի եւ այգիների, Աղասու, Զաքյան փողոցների, Ֆանարջյան փողոցի, ներառյալ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ու սրտաբանական հիվանդանոցի, ջրամատակարարումը:

3. Վթարի կանխարգելման նպատակով մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մարգարյան փողոցի 20/2, 20/3 համարների եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի 159-191 համարների եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Մազմանյան, Շիրազ, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: