Այս տարի Երեւանում կկառուցվի  մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանցից  10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաեւ բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երեւանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով  վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից:

Առաջիկայում կմեկնարկեն նաեւ նախորդ տարիներին կառուցված թվով 59 մինի ֆուտբոլի խաղադաշտերի վերանորոգման աշխատանքները: