Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օրերս Երեւանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 60-ամյա Փեփրուհի Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 23-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: