Ոստիկանության Կոտայքի բաժնում, մայիսի 24-ին, ժամը 23.25-ին, ահազանգ էր ստացվել, որ 26-ամյա Վահագն Խ.-ն բռնել է իր բենզալցակայանից գողություն կատարած անձին, որը գտնվում է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ավտոլվացման կետում:

Վահագն Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 23-ի առավոտյան Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող իր բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատանքի է ընդունել 23-ամյա Ալեքսանդր Հ.-ին, որը վերցնելով 1 օրվա վաճառքից գոյացած գումարը` 80.000 դրամը, դիմել է փախուստի, սակայն ինքը նրան հայտնաբերել եւ հետ է վերցրել ամբողջ գումարը:

Ալեքսանդր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն: