Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 11.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում ս.թ. մայիսի 26-ին ժամը 23.00-ից մինչեւ 24.00-ը գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի եւ առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա եւ 20 հա խոտհարք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը եւ տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:





























