Իտալիայում մեկնարկել է «Մոնոպոլիա» խաղի ազգային առաջնությունը: Մայիսի 26-ին Աբրուցիո շրջանի վարչական կենտրոն Պեսկարում տեղի է ունեցել ընտրական փուլը:
Յուրքանչյուր 19 ընտրական մրցումների երեք հաղթող դուրս է գալիս ազգային եզրափակիչ, որը նախատեսված է հաջորդ տարի, փոխանցում է Euromag-ը:
2015 թ. «Մոնոպոլիան» նշում է իր 80-ամյակը, որին էլ նվիրված է առաջնությունն Իտալիայում:
«Մոնոպոլիան» ԱՄՆ-ում ի հայտ է եկել 1935թ. եւ արագ հայտնի դարձել: Աշխարհում այսօր այն տնտեսական ռազմավարության ժանրի ամենահայտնի խաղն է:





























