Նորվեգացի 21-ամյա նկարիչ Ալեքսանդր Սելվիկ Վենգշելը համոզել է բժիշկներին իրեն տալ կոնքոսկրը, որը փոխարինել էին մետաղական պրոթեզով: Երիտասարդը տանը ոսկորից ապուր է պատրաստել ու կերել, հաղորդում է «Mirror»-ը:

Վաղ տարիքից նորվեգացին տառապում էր կոնքոսկրի դեֆորմացիայից: 21 տարեկանում վերջապես բարդ վիրահատության է ենթարկվել, ինչը վերածել է ներկայացման: Նա բժիշկներին խնդրել է վիրահատության ընթացքում լուսնկարներ անել, հետո ոսկորն իրեն տալ, հայտնում է «Vesti.ru»-ն:

Տուն վերադառնալով՝ նկարիչը կոնքոսկրի ապուր է եփել: «Սկզբում չէի ծրագրում ուտել: Սակայն հետո որոշեցի, եւ բավական տրամաբանական քայլ էր: Իմ մի մասը ջուրը նետեցի, սպասեցի մինչեւ միսն անջատվի ոսկորից: Այդժամ մտածեցի, որ ամեն անգամ չէ նման հնարավորություն ընձեռվում: Կերա սեփական մսիցս մի կտոր ու շատ հավանեցի: Համը նման էր ոչխարի մսի համին»,- հայտարարել է նորվեգացին: