Հարավային Կորեայի ծերանոցում բռնկված հրդեհից 21 մարդ է զոհվել, եւս յոթը վիրավոր են, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  տեղական լրատվամիջոցները։

Բռնկումը տեղի է ունեցել տեղի ժամանակով վաղ առավոտյան։ Հրշեջներից 30 րոպե է պահանջվել հրդեհը մարելու համար։ Զոհերը հիմնականում այրման գազերից են թունավորվել։

Շենքում հրդեհի բռնկման պահին ընդամենքը մեկ բուժքույր է հերթապահելիս եղել՝ 70 հիվանդների պարագայում։ Նա եւս, ենթադրաբար, զոհվել է։
Ըստ տեղի ոստիկանության՝ շենքը կարող էր այրել կլինիկայի 81-ամյա հիվանդը, որը զառամախտով է տառապում։

Տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է թոշակռուն մտնում այն սենյակ, որտեղ տեղի է ունեցել բռնկումը։ Այս պահին տղամարդը կալանավորված է։