Սպոնտան մտքերը բարձրացնում են մարդու ինքնագնահատականը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները 5 հետազոտությունների արդյունքում, որոնց ժամանակ այսպես թե այնպես փորձել են բացատրել սպոնտան մտքերի ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ առավել հաճախ այդ մտքերը օգնում են մարդուն հասկանալ սեփական համոզմունքները, ինչն իր հերթին հանգեցնում է սեփական ինքնագնահատականի բարձրացմանը:
Միաժամանակ գիտնականները դեռ չգիտեն, ինչպես է լինում, որ մարդիկ գերագնահատում են սեփական ունակությունները:





























